Հայտարարություն՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետի

13/12/2018

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

    Օժանդակություն ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ, 8-րդ եւ 15-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացմանը, օժանդակություն Գործակալությանը տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների էլեկտրոնային բազաների անվտանգության գնահատման եւ առցանց տիրույթում անձնական տվյալների պաշտպանության ապահովման ոլորտներում:

 

2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  1 /մեկ/ տարի:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

  • տրամադրել եզրակացություն անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը բավարար պաշտպանության մակարդակ ունեցող ճանաչելու վերաբերյալ,
  • տրամադրել օժանդակություն անձնական տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը ստուգելու ընթացքում,
  • անձնական տվյալներ մշակողներին և անձնական տվյալների սուբյեկտներին տրամադրել անձնական տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատվություն՝ կապված տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների առցանց պաշտպանության և նմանաբնույթ այլ հարցերի վերաբերյալ,
  • ըստ անհրաժեշտության իրականացնել ուսումնասիրություններ, մշակել ուղեցույցեր կամ մասնակցել Գործակալության ուղեցույցերի մշակմանը, նախապատրաստել տեղեկատվական նյութեր, հայտարարություններ, գրություններ, առաջարկություններ, դիտողություններ կամ տրամադրել եզրակացություններ դրանց վերաբերյալ,
  • վարել Գործակալության էջերը սոցիալական ցանցերում,
  • տրամադրել փորձագիտական օժանդակություն Գործակալության բաժիններին՝ վարույթների իրականացման կամ մոնիթորինգների անցկացման ընթացքում և բաժինների իրավասությունների ոլորտում գտնվող այլ հարցերում:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • բարձրագույն կրթություն,
  • անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաեւ գիտելիքներ տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ հաստատված վերաբերելի փաստաթղթով (սերտիֆիկատ, վկայական և այլն)
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա կամ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
  • տիրապետում է հայերենին (պարտադիր) և ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ),
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անձնական տվյալների պաշտպանության (և տեղեկատվական անվտանգության) ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաեւ հրապարակումները կամ համադրելի այլ աշխատություննները (ներառյալ մասնակցությունը ուղեցույցների, ձեռնարկների մշակմանը) կդիտվեն որպես առավելություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

24 դեկտեմբերի 2018թ.

 

6. Աշխատանքի վայրը՝  ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա,

   Դիմումները ընդունվում է՝ 

  

   Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,   հեռախոսահամար՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

    Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 1000-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: