Տեղեկատվություն՝ արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցանկի մասին
30/07/2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրապարակում է արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցանկը:
Համաձայն Արդարադատության նախարարի 2023թ. հունիսի 22-ի 331-Ն հրամանի` որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստային առաջադրանքներից առնվազն քսանհինգ և խնդրի լուծման արդյունքում առնվազն տասնհինգ միավոր ստացած մասնակիցները: