Հայտարարություն՝ Իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-145)

13/12/2018

Իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի  առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-145)

 

     1) մասնակցում է իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ տվյալների գրանցման և կատարված աշխատանքների արդյունքների ամփոփման ու վերլուծության աշխատանքներին.

    2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության դատարաններից և իրավասու այլ մարմիններից ստացված դատական հանձնարարություններին և իրավական օգնության հարցումներին առնչվող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության ուսումնասիրման աշխատանքներին և ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ Վարչության պետին է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

    3) մասնակցում է հանձնված և հանձնումը մերժված հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ տվյալների գրանցման և կատարված աշխատանքների արդյունքների ամփոփման ու վերլուծության աշխատանքներին.

    4) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի իրավասությանն առնչվող միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զեկույցների և հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքներին.

    5) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ուղարկված իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրության և դրանք ըստ պատկանելության՝ համապատասխան մարմիններին կատարման ուղարկելու աշխատանքներին.

    6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակից օտարերկրյա պետությունների դատական վարույթի ընթացքում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին.

    7) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

    8) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

    9) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ« նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

   10) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • տիրապետում է ռուսերենին և անգլերենին (ազատ),
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 2.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

«18» դեկտեմբերի  2018թ.

  1. 3.   Աշխատավարձի չափը՝

111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար տասնհինգ) ՀՀ դրամ:

  1. 4.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

  1. 5.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 1.    ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-59/: