Հայտարարություն՝ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ ներգարվելու մասին

13/12/2018

  1. 1.   Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Հայաստանի Հանրապետությունում անչափահասների իրավունքների պաշտպանության ամրապնդում` նպաստելով Հայաստանի Հանրապետությունում օրենքի հետ առնչվող անչափահասների (երեխաների) ինստիտուցիոնալ (իրավական, հոգեբանական, սոցիալական, էթիկական և այլն) համակարգի կայացմանն ու շարունակական կատարելագործմանը, երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովմանը:

 

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  1 տարի:

 

  1. Փորձագետի պարտականությունները՝
  2.  Անչափահասների արդարադատություն ոլորտում ՀՀ օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի, արդեն իսկ ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքների իրականացում:
  3. Անչափահասների արդարադատության ոլորտի հիմնախնդիրների համակարգված և համագործակցային մոտեցման,  օրենսդրական  բարեփոխումների շրջանակում երեխաների լավագույն շահի ապահովման իրավական կառուցակարգերի ստեղծմանը՝         դրան ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքների աջակցում:

3.  Օրենքի հետ առնչվող անչափահասների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման հիմնավորումների, տեղեկանքների, ամփոփաթերթերի և այլ աշխատանքների իրականացում:

  1. Օրենքի հետ առնչվող երեխաների  հոգեբանական ծառայությունների ներդրմանն ուղղված արդյունավետ համակարգերի ստեղծմանն աջակցություն:

5.  Իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում անչափահասների իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան պետական ծրագրերով և ռազմավարություններով ՀՀ արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվողականության համակարգման իրականացում:

 

  1. 4.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  •  համապատասխան բնագավառի օրենսդրության տիրապետում,
  • ունի առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ պետական կառավարման համակարգում,
  • տիրապետում է հայերենին (պարտադիր) և ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ),
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝  

 

      24 դեկտեմբերի 2018թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ 

 

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

    Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 1000-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են  դիմել   ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: