Հայտարարություն` Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի գլխավոր մասնագետի մասին
16/09/2024
Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.1-Մ2-15)
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը վերաբերող դիմումների ուսումնասիրման և ընթացք տալու աշխատանքները.
-
իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցելու համար ամուսնության դիմումների և կից փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները.
-
իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, դիմումների հիման վրա ստեղծված փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կամ Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կողմից կազմված անվան փոխման վերաբերյալ գործերի ուսումնասիրության հիման վրա ստացված փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կամ Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերը վերականգնելու վերաբերյալ գործերի ուսումնասիրության հիման վրա ստացված փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կամ Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու վերաբերյալ գործերի ուսումնասիրության հիման վրա ստեղծված փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի վարման աշխատանքները.
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական արխիվի վարումը և պահպանումը, տեղեկատվության տրամադրումը.
-
իրականացնում է արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատներից և Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև իրավասու այլ մարմիններից ստացվող գրություններին ընթացք տալու և սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի կազմումը և տրամադրումը.
-
իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակական վիճակագրությունը և ամփոփումը:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:
-
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
-
պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
-
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
Աշխատավարձի չափը՝
267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
19 սեպտեմբերի 2024 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Էլ. փոստ՝ hr1@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում` համապատասխան ձևաչափով,
-
Ինքնակենսագրական,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
-
անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ