Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքների բողոքարկումներից բավարարվել է միայն մեկը

13/06/2013

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2013 թվականի հունիսի 11-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները:

 Հանձանաժողովի անդամներն առաջարկել են կրկնակի ուսումնասիրության արդյունքում 3 միավորից ավելի սխալների դեպքում դադարեցնել յուրաքանչյուր բողոքի դեպքում անհատական վերանայման աշխատանքները, քանի որ ակնհայտ է, որ 3 միավորից ավելի սխալներով աշխատանքը չի անցնի պահանջվող 17 միավորի շեմը, և, հետևաբար, բողոքարկման արդյունքում հանձնաժողովի որոշումը չի փոխվի:

 Ոսումնասիրության արդյունքում ստացված 20 բողոքներից Նելլի Աթաբեկյանի բողոքը բավարարվել է, մյուս մասնա­կիցների բողոքները՝ մերժվել:

 Բողոքը մերժված մասնակիցներին կտրամադրվի պատճառաբանված որոշում: Դրանք կուղարկվեն դիմորդների տրամադրած փոստային հասցեներով՝ պատվիրված նամակի միջոցով, կամ, ցանկության դեպքում, դիմորդները կարող են որոշումները ստանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի ներկայացմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունից: