Հայտարարություն՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
20/12/2018
Հարգելի գործընկեր
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, «Նացիոնալ հյուրանոց»-ում (հասցե՝ ք.Երևան, Ամիրյան 4/3) տեղի կունենա երեխաների իրավունքների պաշտպանության և Ընտանեկան օրենսգրքի բարեփոխումների թեմայով ասուլիս:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ ընտանեկան օրենսգրքում երեխայի լավագույն շահի և երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ծնողների իրավունքներին և պարտականություններին, դրանց սահմանափակման/ զրկման/ մեխանիզմներին, երեխաների խնամակալության և հոգեբարձության տրամադրման մեխանիզմներին վերաբերող կարգավորումները:
Բանախոսներն են՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը: