Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
20/12/2018
Իրավական փոխօգնության վարչության փորձագետ
- 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման դիմումների ուսումնասիրություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դատապարտյալների փոխանցման գործընթացի կազմակերպում և իրականացում:
2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- իրականացնել քրեական գործերով իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ տվյալների գրանցման և կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում և վերլուծություն,
- կատարել օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ուղարկված քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրություն,
- Իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատական վարույթում գտնվող գործերով ՀՀ տարածքում հայտնաբերված օտարերկրյա իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնման (էքստրադիցիայի) գործառույթները,
- ըստ անհրաժեշտության իրականացնել ուսումնասիրություններ, մշակել ուղեցույցեր կամ մասնակցել Վարչության ուղեցույցերի մշակմանը, նախապատրաստել տեղեկատվական նյութեր, հայտարարություններ, գրություններ, առաջարկություններ, դիտողություններ կամ տրամադրել եզրակացություններ դրանց վերաբերյալ,
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթություն իրավագիտություն մասնագիտությամբ,
- միջազգային իրավական փոխօգնության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաեւ միջազգային իրավական փոխօգնությանն առնչվող համապատասխան գիտելիքներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերյալ,
- հանրային կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա կամ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- տիրապետում է հայերենին (պարտադիր) և ռուսերենին (բավարար) կամ անգլերենին (բավարար),
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- իրավական փոխօգնության ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաեւ հրապարակումները կամ համադրելի այլ աշխատություննները (ներառյալ մասնակցությունը ուղեցույցների, ձեռնարկների մշակմանը) կդիտվեն որպես առավելություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
08 հունվարի 2019թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: