Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունում փորձագետ ներգրավելու համար
31/10/2024
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների արդյունավետության ապահովումը, այդ գործառույթների պատշաճ իրականացմանը խոչընդոտող հանգամանքների վեր հանումը և լուծումների առաջարկումը, դատավորների գործունեության օրինականության ուսումնասիրումը, կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության պարզումը, հայտնաբերված կարգապահական խախտումներով կարգապահական վարույթ հարուցելու՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված առիթների հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման նյութերի նախապատրաստման աշխատանքների ապահովումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման և իրականացման գործընթացի ապահովումը:
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 3 /երեք/ ամիս:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
դատավորների կողմից թույլ տրված ենթադրյալ կարգապահական խախտմանն առնչվող դիմում-բողոքների (հաղորդումների), դատական ակտերի ուսումնասիրության, վիճելի իրավահարաբերության՝ կիրառելի օրենսդրության հետ համադրման, դատավորների կողմից թույլ տրված խախտումների վերհանման, տեղեկանքների պատրաստման, որոշումների նախագծերի կազմման աշխատանքների իրականացում,
-
մասնակցություն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման աշխատանքներին,
-
մասնակցություն դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումների նախագծերի կազմման աշխատանքներին,
-
անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ներկայացված հաղորդումների և կից նյութերի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտում չհայտնաբերելու դեպքում պատասխան գրությունների պատրաստման և ելքագրման աշխատանքների ապահովում,
-
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտերի մշտադիտարկում,
-
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարից ստացված տեղեկատվության հիման վրա Արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումների առիթով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության և վերլուծությա աշխատանքների իրականացում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
-
-
հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
-
իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
-
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության, քաղաքացիադատավարական, քրեադատավարական, վարչադատավարական, օրենսդրության իմացություն,
-
տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր), անգլերեն և ռուսերեն լեզուներին (ազատ),
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024թ. նոյեմբերի 5-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)