Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման աշխատանքները:
10/12/2024
Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ՝ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
Արդարադատության նախարարին հաստատած ուսումնական ծրագրով ուսուցման դասընթացին մասակցած լինելու պարտավորություն չունեն այն անձինք, որոնք օտարերկրյա պետությունում մասնակցել են նմանատիպ դասընթացի և ներկայացրել են համապաստխան վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է Արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը, ինչպես նաև ստորև ներկայացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների հաշտարար հանդիսացող անձինք՝
-
Արբիտրների լիազորված ինստիտուտ (Chartered Institute of Arbitrators)
-
Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն (Centre of Effective Dispute Resolution)
-
Հաշտարարների հասարակություն (The Society of Mediators)
-
Հաշտարարության միջազգային ինստիտուտ (International Mediation Institute)
-
Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի ակադեմիա
Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դիմորդը որակավորման ստուգման համար հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով ներկայացնում է`
-
դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`
-
դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
-
դիմորդի ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
-
ծննդյան օրը, ամիսը, տարին,
-
անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը և ՀԾՀ-ն.
-
գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.
-
անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
-
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
-
նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերին համապատասխան անձը ազատված է ուսուցում անցնելու պարտականությունից, որի դեպքում դիմումին կցվում են համապատասխանաբար օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագրի պատճենը կամ Արդարադատության նախարարի N 331-Ն հրամանի հավելված 4-ով սահմանված ցանկով նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ՝ տրված այդ կազմակերպության կողմից,
-
նոտարական կարգով հաստատված դիմումատուի հայտարարությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին,
-
որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (10.000 ՀՀ դրամ) 900005002796 գանձապետական հաշվեհամարին վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը: