Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության փորձագետ ներգրավելու համար

12/03/2025

Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների վերհանմամբ և դրանց քարտեզագրմամբ, առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների, համակարգման ոլորտի ներպետական ենթաօրենսդրական ակտերի փոփոխության վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ, իրավական ակտերի միջև առկա հակասությունների վերացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացմամբ, համակարգվող ոլորտի օրենսդրական կատարելագործման և լրամշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ, ինչպես նաև օժանդակել ոլորտային մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքներին:
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 1 (մեկ) տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • համակարգվող ոլորտի օրենսդրության վերլուծության հիման վրա առաջարկությունների ներկայացման աշխատանքներուն,
  • մասնակցություն համակարգվող ոլորտի իրավական ակտերի նախագծերի մշակմանը, մշակված իրավական ակտերի նախագծերը շահագրգիռ մարմիններին ներկայացնելու, վերջիններս նրանց հետ համաձայնեցնելու, նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփման աշխատանքների իրականացմանը,
  • համակարգվող ոլորտի ներպետական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով միջազգային փորձի և չափանիշների ուսումնասիրության աշխատանքներ,
  • ներման խնդրագիրը քննարկելու նպատակով դատապարտյալների անձնական գործերի և ամփոփ տեղեկանքների կազմման աշխատանքների իրականացում,
  • պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանությունների նախագծերի կազմման աշխատանքներին մասնակցություն,
  • համակարգվող ոլորտի առնչությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների քննարկմանը, վերլուծությանը և անհրաժեշտության դեպքում մեկնաբանությունների նախագծերի կազմման աշխատանքներին մասնակցություն։
 
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • համակարգվող ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային
    պարտավորությունների իմացություն,
  • հայերենի (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
  • իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
 
    2025թ. մարտի 17-ը ներառյալ
 
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
 
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
 
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  2. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: