Հայտարարություն` Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալի մասին

17/03/2025

Արդարադատության նախարարությունում քաղաքացիական  ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ4-1)
  1. համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի, Նախարարության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումների և մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքների կատարումը.
  2. համակարգում է նոտարիատի, հարկադիր կատարման, փաստաբանության,  քրեաիրավական, քրեադատավարական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
  3. համակարգում  է այլ պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքների կատարումը.
  4. կազմակերպում է սնանկության գործերով կառավարիչների, հաշտարարների, նոտարների թեկնածուների, նոտարական և դատավարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումների և ստուգումների աշխատանքները.
  5. իրականացնում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական և վճռաբեկ դատարանների որոշումների իմպլեմենտացիային ուղղված ուսումնասիրությունների, համեմատաիրավական վերլուծությունների և օրենսդրական բարեփոխումների մշակման աշխատանքների կատարումը.
  6. համակարգում է էլեկտրոնային արդարադատության և Նախարարության էլեկտրոնային կառավարման ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքները.
  7. համակարգում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանն ուղղված իրավական ակտերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և այլ նախագծերի մշակման աշխատանքները.
  8. համակարգում է էլեկտրոնային կառավարման ոլորտում նորարարական լուծումների մշակման և ներդրման աշխատանքները.
  9. համակարգում է Նախարարության կողմից ներդրված էլեկտրոնային համակարգերի և կայքերի իրազեկման, պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը.
  10. համակարգում է Նախարարության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման (բացառությամբ՝ տեխնիկական) աշխատանքների իրականացումը.
  11. համակարգում է օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների իրականացումը.
  12. համակարգում է ներկայացված առաջարկությունների, դիմումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման աշխատանքների իրականացումը.
  13. համակարգում է Վարչության կողմից մշակվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցառումների, հանրային և մասնագիտական քննարկումների կազմակերպման աշխատանքները.
  14. կազմակերպում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները.
  15. համակարգում է հայցադիմումների պատասխանների (առարկությունների) կազմման աշխատանքները:
    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  • Կրթությունը, որակավորման աստիճան՝ Իրավագիտություն 00.6.
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
    Աշխատավարձի չափը՝
        322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝
20 մարտի 2025 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
 
Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝
  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-09: