«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկման հրավեր
18/06/2025
Հարգելի՛ գործընկերներ, Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկմանը։ Քննարկման ընթացքում կներկայացվեն օրենքների նախագծերի հիմնական դրույթները, նպատակները, ինչպես նաև նախատեսվում է հարցուպատասխան և կարծիքների փոխանակում: Քննարկումը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգը կցվում է: Օրը՝ հունիսի 24 Ժամը՝ 11:00 Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, (Մանթաշով սրահ) Մովսես Խորենացի փող., 15 շենք
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև հունիսի 22-ը՝ ժամը 18:00, ուղարկելով հաստատման նամակ հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ mariam.melkumyan@justice.am