Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
20/06/2025
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Մ6-3) թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2025 թվականի հունիսի 30-ին, ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: