Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնում փորձագետ ներգրավելու համար
24/06/2025
Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թվային լուծումները ամպային տիրույթում տեղակայելու հետ, ինչը իրականացվելու է ՀՀ Կառավարության ««Ամպային առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» 2024 թվականի հունիսի 14-ի N 884-Լ որոշմամբ սահմանված դրույթների համապատասխան։ Մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի բաղադրիչների ծրագրային կոդերի ռեպոզիտորիայի (GitLab) ստեղծման աշխատանքների իրականացման ապահովում, ինչպես նաև գործող համակարգերի բիզնես անընդհատության ապահովմանն ուղղված գործընթացների իրականացման աշխատանքներ։
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 6 (վեց) ամիս ժամանակահատվածով:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
GitLab համակարգի ադմինիստրավորում՝ ներառյալ տեղադրում (installation), կարգաբերում (configuration), օգտատերերի կառավարում, իրավունքների սահմանում, պահուստավորում (backup/restore), թարմացումներ և անվտանգության ապահովում,
-
տեղեկատվական համակարգերի բաղադրիչների ծրագրային կոդերի տարբերակների վերահսկում,
-
CI/CD խողովակաշարերի նախագծում, սպասարկում և ավտոմատացման մակարդակի բարձրացում՝ մասնավորապես GitLab հարթակի կիրառմամբ,
-
DevOps գործընթացների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի մշակում, ներառյալ՝ համակարգի ճարտարապետություն, տեղակայման ուղեցույցներ, CI/CD կառուցվածքներ, միջավայրերի վերարտադրելիության հրահանգներ։
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
-
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների իմացություն,
-
հայերեն լեզվի տիրապետում
-
ռուսերեն կամ անգլերեն լեզվի տիրապետում,
-
Linux օպերացիոն համակարգերի իմացություն և ադմինիստրավորման սկզբունքների տիրապետում,
-
GitLab համակարգի ադմինիստրավորման իմացություն, ներառյալ՝ տեղադրում, կարգաբերում, թարմացում, օգտատերերի կառավարում, CI/CD գործիքների կիրառում,
-
ծրագրային կոդերի ռեպոզիտորիաների կառավարման իմացություն, հատկապես GitLab Community Edition,
-
DevOps գործընթացների և ենթակառուցվածքի վերաբերյալ տեխնիկական
-
փաստաթղթերի կազմման և ձևակերպման հմտություններ,DevOps գործիքների և լավագույն պրակտիկաների (best practices) իմացություն,
-
փաստաթղթերի մշակման հմտություններ,
-
արագ կողմնորոշվելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025թ. հունիսի 27-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)