Տեղեկատվություն՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման 1-ին փուլի մասին
23/07/2025
Ամփոփվել են «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան), «Վայոց ձորի մարզ» (նստավայր՝ ք. Եղեգնաձոր), «Սյունիքի մարզ» (նստավայր՝ ք. Սիսիան և ք. Կապան) նոտարական տարածքների համար 2025թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման 1-ին փուլի (25.05.2025թ.) գործնական խնդիրների գնահատման արդյունքները:
«Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան) նոտարական տարածքի համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 5 մասնակից, «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ ք. Եղեգնաձոր) համար՝ 3 մասնակից, «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի Սիսիան նստավայրի համար՝ 1 մասնակից, իսկ Կապան նստավայրի համար` 2 մասնակից:
Տեղեկատվության կարգով նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում գործնական խնդիրների լուծման արդյունքում առնվազն 100 միավոր ստացած մասնակիցները:
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ» (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԴԻԼԻՋԱՆ), «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԵՂԵԳՆԱՁՈՐ), «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ՍԻՍԻԱՆ ԵՎ Ք. ԿԱՊԱՆ) ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2025Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
Անուն |
Ազգանուն |
Իրավիճակային խնդիրների լուծման միավորներ |
Նոտարական տարածքը և նստավայրը, որի համար ներկայացվել էր դիմում |
|
1. |
Մարինե |
Շահպարոնյան |
108 |
«Տավուշի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Դիլիջան) |
2. |
Ալվարդ |
Մնոյան |
107 |
«Վայոց ձորի մարզ»նոտարական տարածք (նստավայր՝ ք. Եղեգնաձոր) |
3. |
Հայարփի |
Հայրապետյան |
106 |
«Տավուշի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Դիլիջան) |
4. |
Սաթենիկ |
Հարությունյան |
101 |
«Տավուշի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Դիլիջան)«Վայոց ձորի մարզ»նոտարական տարածք (նստավայր՝ ք. Եղեգնաձոր)«Սյունիքի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Կապան) |
5. |
Սեդա |
Նահապետյան |
100 |
«Տավուշի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Դիլիջան)«Վայոց ձորի մարզ»նոտարական տարածք (նստավայր՝ ք. Եղեգնաձոր)«Սյունիքի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Սիսիան և ք. Կապան) |
6. |
Լուսինե |
Աղումյան |
100 |
«Տավուշի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք. Դիլիջան) |