Տեղեկատվություն՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլի արդյունքների մասին
07/08/2025
Ամփոփվել են Տավուշի մարզ (նստավայր՝ ք. Դիլիջան), «Վայոց ձորի մարզ» (նստավայր՝ ք. Եղեգնաձոր), «Սյունիքի մարզ» (նստավայր՝ ք. Սիսիան և ք. Կապան) նոտարական տարածքների համար հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման
երկրորդ` հարցազրույցի փուլի արդյունքները
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի նախագահությամբ նոտարների թեկնածուների որակավորման հանձնաժողովը 2025 թվականի օգոստոսի 5-ին անցկացրել է Տավուշի մարզ (նստավայր՝ ք. Դիլիջան), «Վայոց ձորի մարզ» (նստավայր՝ ք. Եղեգնաձոր), «Սյունիքի մարզ» (նստավայր՝ ք. Սիսիան և ք. Կապան) նոտարական տարածքների համար 2025թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:
Որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել և երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն էր ստացել 6 մասնակից:
Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցները ներկայացրել են տեղեկություններ իրենց աշխատանքային գործունեության, նոտարական ոլորտին առնչության վերաբերյալ, ինչպես նաև նշել են նոտար դառնալու իրենց շարժառիթները: Որպես նոտար աշխատելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) նոտարի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ նոտարական էթիկայի կանոնների իմացությունը, որպես նոտար գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները:
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2025թ. նոտարների որակավորման ստուգումը հաղթահարած 4 մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԴԻԼԻՋԱՆ) ՀԱՄԱՐ 2025Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Մարինե |
Շահպարոնյան |
108 |
19 |
127 |
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐ) ՀԱՄԱՐ 2025Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Ալվարդ |
Մնոյան |
107 |
20 |
127 |
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ՍԻՍԻԱՆ) ՀԱՄԱՐ 2025Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Սեդա |
Նահապետյան |
100 |
16.5 |
116.5 |
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԿԱՊԱՆ) ՀԱՄԱՐ 2025Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Սաթենիկ |
Հարությունյան |
101 |
19.5 |
120.5 |