Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
20/10/2025
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ (հարցազրույց)՝ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ժամը 24:00-ն:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
Անձնագիրկամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
-
կրթությունըհավաստող փաստաթուղթը.
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը, 2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:
-
աշխատանքայինգործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
-
արականսեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: