Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

29/10/2025

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Արդարադատության նախարարությունը  հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 12-32.5-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,   Վ. Սարգսյան 3/8):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
  1. Անձնագիր (ՀԾ համարանիշ)
    2.
    Դիպլոմ (առկայության դեպքում)
    3.
    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
    4.
    Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցի փուլը «Հարցարան» ձևաչափով:
       Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը, ժամը 24:00-ն:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-40-59 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն varkanish12@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին:
 
 
29 հոկտեմբերի 2025 թ.