Հայտարարություն` Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության փորձագետ ներգրավելու համար
25/12/2025
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է ՀՀ քաղաքացիներին (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց պատշաճ ու արագ սպասարկելու նպատակով՝ Արդարադատության նախարարության վարչական շենքի 1-ին հարկի սպասասրահում կազմակերպել ընդունարանի աշխատանքների իրականացումը: Մասնավորապես՝ տրամադրել համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն Նախարարության իրավասության շրջանակներում գործող, ինչպես նաև՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների և Արդարադատության նախարարության կողմից օրենքով սահմանված այլ գործունեության ոլորտների վերաբերյալ: Պատասխանել տեղեկատու հեռախոսահամարի զանգերին: Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների արդյունավետության ապահովումը, այդ գործառույթների պատշաճ իրականացմանը խոչընդոտող հանգամանքների վեր հանումը և լուծումների առաջարկումը:
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների և Նախարարության կողմից օրենքով սահմանված այլ գործունեության ոլորտների վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
-
ընդունարանում գործող՝ (01059-39-44) տեղեկատու հեռախոսահամարի զանգերին պատշաճ պատասխանների իրականացում,
-
իրականացնելու է Նախարարությանը հասցեագրված բոլոր գրություններն ընդունելու, կնքելու և փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությանը հանձնելու աշխատանքները,
-
իրականացնելու է նոտարների գործունեության ուսումնասիրության և դրա արդյունքների ամփոփման աշխատանքները՝ ինչպես դիմումների, բողոքների և հաղորդումների քննության, այնպես էլ համապատասխան հանձնարարականի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունները,
-
իրականացնելու է նոտարական պալատի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի և պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները,
-
իրականացնելու է «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը,
-
իրականացնելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ նշված մարմինների գործունեությանն առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով,
-
Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստելու է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
-
իրականացնելու է Նախարարության վերհսկողական վարչությանը վերապահված այլ գործառույթներ:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
-
հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
-
իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
-
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության, քաղաքացիադատավարական, քրեադատավարական, վարչադատավարական, օրենսդրության իմացություն,
-
տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր), անգլերեն և ռուսերեն լեզուներին (ազատ),
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-56:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)