ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

28/03/2019

Միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության  բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 14-3.2-199)  

 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով  Բաժնի պետի հանձնարարությամբ   իրականացնում է միջազգային պայմանագրերի և դրանց առնչվող այլ փաստաթղթերի հետ կապված աշխատանքները.

 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է իրավական ոլորտին վերաբերող ՀՀ միջազգային պայմանագրերի, այդ պայմանագրերի կնքման հարցեր կարգավորող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև դրանց առնչվող այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման կամ մշակման, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից մշակված կամ միջազգային միջկառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների կողմից սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած միջազգային պայմանագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ, կազմելու աշխատանքները.      

3. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է տեղեկանքներ միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության առկայության կամ դրա բացակայության, այդ պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր պարունակելու, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը առնչվող միջազգային պայմանագրերի ստորագրման կամ վավերացման, հաստատման կամ գործող միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու նպատակահարմարության վերաբերյալ.   

4. իրականացնում է իրավաբանական կարծիքների կամ եզրակացությունների նախագծերի կազմման աշխատանքները Հայաստանի Հանապետության միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու և դրանք Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու վերաբերյալ.

5. կատարում է ՀՀ ինտեգրացիոն գործընթացներից բխող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների, կարծիքների և պահանջվող այլ տեղեկատվության ներկայացման աշխատանքները.

6. Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.

7. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

8. իր լիազորությունների շրջանակներում,  ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ,  նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

9. Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.

13. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<02>> ապրիլի  2019թ.: 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝
    1. 5.    150 799 (Մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
    2. 6.     Աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 8.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-09/: