ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
29/03/2019
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետ (ծածկագիր՝ 14-2.2-149)
1) կազմակերպում է քրեակատարողական ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
2) կազմակերպում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործի կազմման աշխատանքները.
3) կազմակերպում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները, այդ թվում՝ ներման հարցերի քննարկման խորհրդակցական Հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմակերպատեխնիկական աշխատանքները, Հանձնաժողովի նիստերի արձանագրումը և Հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը.
4) կազմակերպում է ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
5) կազմակերպում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյանների վարումը.
6) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Վարչությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,
7) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
8) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում` Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
9) համապատախան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
10) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
11) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
12) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
13) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
14) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
15) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
16) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
17) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
19) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
- 1. Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ , կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- տիրապետում է ռուսերենին և անգլերենին (ազատ).
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),
- 2. Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
- 3. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<03>> ապրիլի 2019թ.
- 4. Աշխատավարձի չափը՝
- 5. 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
- 6. Աշխատանքի վայրը ՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:
- 7. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով ((ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- 8. ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: