ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-128)
1. մասնակցում է ապոստիլով հաստատման ենթակա փաստաթղթերի հետ կապված համապատասխան աշխատանքներին
2. մասնակցում է Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ անդամ պետությունների կողմից ստացված հարցումների և փաստաթղթերի ստուգման, վերլուծության աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից հարցումների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստաթղթերի` անդամ երկրների կենտրոնական մարմիններին փոխանցելու աշխատանքներին.
3. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
4. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
5. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
6. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
7. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),
- 1. Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
- 2. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<09>> ապրիլի 2019թ.
- 3. Աշխատավարձի չափը՝
111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար տասնհինգ) ՀՀ դրամ:
- 4. Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:
- 5. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- 1. ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-09/: