Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

16/04/2019

Հարգելի՛ գործընկեր 

   2019 թվականի ապրիլի 17-ին, ժամը 09:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի կունենա «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը:

Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, «ՄԱԶԾ Հայաստան» մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: