ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
17/04/2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-23)
ա) Վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության դեմ քրեական կամ վարչական գործերով եվրոպական դատարան ներկայացված բողոքների հետ կապված պատասխանների նախագծեր մշակելու և դրանց ընթացք տալու անհրաժեշտության վերաբերյալ.
բ) կազմում է և Վարչության պետին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման վերաբերյալ նախագիծ` եվրոպական դատարան ներկայացված բողոքի կապակցությամբ.
գ) կազմում և Վարչության պետին է ներկայացնում առաջարկություն` քրեական կամ վարչական գործերով կողմի հետ հաշտության համաձայնության գալու ուղիների վերաբերյալ.
դ) ապահովում է եվրոպական դատարանի հետ կապերին առնչվող փաստաթղթեր մշակելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ աշխատանքների իրականացումը.
ե) ապահովում է Վարչության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպվող սեմինարների արձանագրությունների կազմման աշխատանքները.
զ) ապահովում է Եվրոպական դատարանի հետ կապերին առնչվող փաստաթղթերի և նամակագրության թարգմանությունների հետ կապված աշխատանքների իրականացումը.
է) ապահովում է միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպվող սեմինարների, փորձագիտական և այլ հանդիպումների կազմակերպչական աշխատանքների իրականացումը..
ը) կազմակերպում և ղեկավարում է Բաժնի գծով վարվող գործավարությունը, առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետի` Բաժնի գործավարության կարգի սահմանման և բարելավման հարցերով.
թ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ.
ժա) վերահսկում է Բաժնի աշխատողներին տրված հանձնարարականների կատարման ժամկետների պահպանումը.
ժբ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժգ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում` իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
(ժդ կետն ուժը կորցրած է ճանաչվել)
ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժզ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր
ժը) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժթ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իա) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների
իբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
- 1. Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,կամ գիտականաստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
- տիրապետում է անգլերենին, կամ ֆրանսերենին, կամ գերմաներենին (ազատ):
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ-ը ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- 2. Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
- 3. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<22>> ապրիլի 2019թ.
- 4. Աշխատավարձի չափը՝
- 5. 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
- 6. Աշխատանքի վայրը ՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:
- 7. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով ((ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- 8. ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: