ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
13/05/2019
1) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում և վերլուծում է նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ակտերի գրանցման մարմինների, հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության, պրոբացիոն պետական ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեությանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի մասին հաղորդող դիմումները և բողոքները քաղաքացիների (այդ թվում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր դիմումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին.
2) իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ընթացքում` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման աշխատանքները.
3) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ստուգումներ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում.
4) իրականացնում է ստուգումների արդյունքների ամփոփման և դրանց հիման վրա Բաժնի պետին համապատասխան տեղեկանքների կազմման և ներկայացման աշխատանքները.
5) վերահսկողության արդյունքների հիման վրա Բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ հարկադիր կատարողի նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ.
6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ծառայողական քննություններ անցկացնելու աշխատանքները.
7) իրականացնում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքում դրանց պատասխանների նախագծերի կազմման աշխատանքները.
8) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին՝ քաղաքացիների դիմումներում և բողոքներում տեղ գտած՝ նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեությանն առնչվող թերությունների վերացման ուղղությամբ.
9) Բաժնի պետին ներկայացնելու նպատակով՝ յուրաքանչյուր եռամսյակ ամփոփում, վերլուծում և կազմում է տեղեկանքներ Բաժնում ստացված դիմումների և բողոքների քննարկման ընթացքի և վերջնական արդյունքների վերաբերյալ.
10) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
11) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
12) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
13) Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
14) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
- 1. Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- տիրապետում է ռուսերենին (ազատ).
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),
- 2. Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
- 3. Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<16>> մայիսի 2019թ.:
- 4. Աշխատավարձի չափը՝
- 5. 150 799 (Մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
- 6. Աշխատանքի վայրը ՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:
- 7. Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
- 8. ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: