Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
07/06/2019
Հունիսի 10-ին, ժամը 10:30-ին, Ալեքսանդր հյուրանոցի «Կարս» սրահում (Աբովյան փող. 3/4 շենք) տեղի կունենա «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» թեմայով հանդիպում: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը (ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից Արտակ Զեյնալյանը կհամարվի աշխատանքից ազատված), ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, այլք: