ՀՀ ԱՆ փորձագետ ներգրավելու համար

11/06/2019

Վերահսկողական ծառայության փորձագետ

 

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

              

ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրական խնդիրների իրականացում, մասնավորապես, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու՝ օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովում, կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստմանը աջակցություն։

 

 

2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:

 

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • քննարկել և վերլուծել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ ներկայացված հաղորդումները.
  • դատական գործերի ուսումնասիրության արդյունքում կազմել տեղեկանքներ և եզրակացություններ դատավորի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ.
  • մասնակցել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման աշխատանքներին.
  • մասնակցել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթը կարճելու, ինչպես նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի որոշումների նախագծերի պատրաստման աշխատանքներին:

 

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

Փորձագետը միաժամանակ պետք է ՝

 

  • · ունենա իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • · տիրապետի հայերենին (պարտադիր) և ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ).
  • · ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

20 հունիսի 2019թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

    Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1230, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: