ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն թափուր հաստիքների մրցույթ է հայտարարում
18/12/2013
1. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
1.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-14)
2. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ
2.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10)
1 և 2 կետերում նշված մասնագետը կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
- առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
3. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
3.1. հաշվապահական հաշվառման խմբի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-4.2-17)
3-րդ կետում նշված մասնագետը ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները, մասնակցում է խմբի ընդհանուր գործունեությանը վերաբերող աշխատանքներին, վարում է հիմնարկի ապրանքանյութական արժեքների ստացման և ծախսման հաշվառումը, համապատասխան աշխատողներից ընդունում է դրանց վերաբերյալ հաշվետվությունները և իրականացնում դրանց ամփոփումը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- առնվազն միջնակարգ կրթություն,
4. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
4.1 Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ /հոգեբան/ ծածկագիր՝ (04-Հ-2.3-29)
4.2 Մասնակցում է բաժնի կողմից իրականացվող հոգեբանական աշխատանքների իրականացմանը, իրականացնում է այցեր հոգեբանական օգնության կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ հոգեկան հիվանդության նախանշանների, սահմանային վիճակների կամ ինքնավնասման հակումների առկայության դեպքում այդ մասին անհապաղ զեկուցում է բաժնի պետին, իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում հացադուլ, ինքնավնասում, ինքնախեղում կատարած կալանավորված անձնաց և դատապարտյալների ընդունելություն, տրամադրում է անհրաժեշտ տեղեկտավություն:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
-հոգեբանական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
1-4 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է` իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում
Մրցույթը կկայանա 29 .01.2014թ.` ժամը 14.30-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
* հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճեն:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14.01.2013թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում:
Կից ներկայացնում ենք թեստավորման հարցաշարերը՝ ՔԿ ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ՀՀ Սահմանադրության, Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, ինչպես նաև «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» օրենսդրության վերաբերյալ: