Հայտարարություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

15/07/2019

Իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-144)

 

1) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին.

2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից դատապարտյալների փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով՝ դատապարտյալների փոխանցման տեղեկանքների (եզրակացությունների), ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ դատապարտյալների փոխանցմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կազմման աշխատանքներին.

3) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

4) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

5) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ« նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

6) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  

  • բարձրագույն կրթություն
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • տիրապետում է ռուսերենին և անգլերենին (ազատ).
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

  1. 2.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<18>> հուլիսի  2019թ. 

  1. 3.   Աշխատավարձի չափը՝

111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

  1. 4.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, 010-59-40-56:

  1. 5.   Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

 

  1. 6.   Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 1.    ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

Անձամբ /ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ/ կամ էլեկտրոնային փոստով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: