Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
26/08/2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)
գլխավոր քարտուղար
ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովում է Ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման քաղաքականության մշակման իրականացումը.
ապահովում է Ծառայությունում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
նշանակում և ազատում է Ծառայության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ, նշանակում կարգապահական տույժեր և տրամադրում արձակուրդներ.
ապահովում է Ծառայության կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացումը, հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը.
ապահովում է Ծառայության պահպանման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ սահմանված կարգով ծախսերի կատարումը.
հսկողություն է իրականացնում Ծառայության հաշվապահական հաշվառման, տնտեսական ապահովման և ընդհանուր աշխատանքներ իրկանացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների, ինչպես նաև դրանց աշխատողների լիազորությունների՝ սահմանված կարգով իրականացման նկատմամբ:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից
երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հարապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքերի, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Գնումների մասին», «Պետական տուրքի մասին», «Վարչարարության հիմունքների մասին և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Արդարադատության նախարարի 2018 թվականի N 346-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն:
Աշխատավարձի չափը՝
459 012 (չորս հարյուր հիսունինը հազար տասներկու) ՀՀ դրամ:
Աշխատանքի վայրը ՝
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը.
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-659/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 30.08.2019 թ., ժամը 12.30-ը: