Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
27/08/2019
ՀՐԱՎԵՐ
Արդարադատության նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկմանը:
Քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին, Media Center/Մեդիա կենտրոն -ում / հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ/:
Բանախոսներն են՝
● Սրբուհի Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,
● Հասմիկ Հարությունյան - ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ
● Վահե Հարությունյան - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
● Նարե Հովհաննիսյան- ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ
● Արփի Սարգսյան- ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ: