Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված հերթական քննարկմանը
13/09/2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է շահագրգիռ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի մշակման շրջանակներում կազմակերպվող ոլորտային հերթական հանրային քննարկմանը, որն ուղղված է լինելու սոցիալական, կրթական, աշխատանքային իրավունքների, առողջության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսության և տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառներում առկա իրավիճակի վերլուծությանը, խնդիրների քարտեզագրմանը: Քննարկումը հնարավորություն կընձեռի վեր հանել ոլորտներում առկա հիմնախնդիրները, ուրվագծել ռազմավարության հիմնական ուղղությունները և հասցեագրել դրանք Գործողությունների ծրագրում (օրակարգը կցվում է): Քննարկումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 14:00-ին «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցում: Հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը ձեր տվյալները (ներառյալ կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն) ներկայացնել international@moj.am հասցեին: