Հայտարարություն՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
16/09/2019
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության
փորձագետ
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
- Հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության իրականացման աշխատանքներ, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցում, հակակոռուպցիոն ոլորտում անհրաժեշտ ռազմավարական միջոցառումների իրականացում: Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցման նպատակով հաղորդակցման ռազմավարության մշակում:
- 2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
- 3. Փորձագետի պարտականությունները՝
- Հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարությունից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում,
- Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ մշտադիտարկման իրականացում, գնահատման գործընթացի համակարգում, պարբերական հաշվետվությունների կազմում,
- Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցման նպատակով հաղորդակցման ռազմավարության մշակում:
- 4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
- հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ոլորտում օրենսդրության իմացություն և այլ մասնագիտական հմտություններ:
- տիրապետում է հայերենին (պարտադիր) և ռուսերենին կամ անգլերենին (ազատ),
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
19 սեպտեմբերի 2019թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
Էլ. փոստ՝ expert14@moj.am:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փաստաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: