ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության հետ համատեղ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագրի նախագծերի շուրջ ոլորտային քննարկումները:
29/10/2019
Հարգելի գործընկերներ,
ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության հետ համատեղ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագրի նախագծերի շուրջ ոլորտային քննարկումները:
Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգռված անձանց ու կազմակերպություններին մասնակցելու ս.թ. հոկտեմբերի 30-ին, ժ. 10:00-ին Դաբլ Թրի Բայ Հիլթոն Հյուրանոցի «Փարիջի» սրահում կայանալիք հանրային քննարկմանը, որի շրջանակներում կքննարկվեն ռազմավարական փաստաթղթերով սահմանված մարդու սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հիմնահարցերը: