ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության հետ համատեղ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագրի նախագծերի շուրջ ոլորտային քննարկումները ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
30/10/2019
Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգռված անձանց ու կազմակերպություններին մասնակցելու ս.թ. նոյեմբերի 2-ին, ժ. 12:00-ին Վանաձորի պետական համալսարանի վարչական մասնաշենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) հանրային քննարկմանը: