Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
06/11/2019
Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
Վերահսկողական ծառայության փորձագետ
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, Գույքի բռնագրավում պատժի տեսակի նշանակման, կատարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերում առկա անհստակությունների, անհամապատասխանությունների բազմակողմանի ուսումնասիրություն, համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքներ, ինչպես նաև անմիջական պրակտիկ գործունեության ընթացքում ի հայտ եկած տարաբնույթ խնդիրների պարզաբանում:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ,
- իրավակիրառ գործունեության ընթացքում ի հայտ եկած տարաբնույթ խնդիրների պարզաբանում,
- բռնագրավում պատժի տեսակի կատարման կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծություն,
- բռնագրավում պատժի տեսակի ոչ արդյունավետ կիրառման պատճառների ուսումնասիրություն:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
- վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ պետական հսկողության կամ վերահսկողության իրականացման բնագավառում,
- իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- հայերեն լեզվի տիրապետում,
- ռուսերեն լեզվին կամ անգլերեն լեզվին (ազատ) տիրապետում:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
11 նոյեմբերի 2019թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
Էլ. փոստ՝ expert14@moj.am:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: