Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
14/11/2019
Հարգելի՛ գործընկերներ,
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու լրագրողների համար անցկացվող «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» թեմայով մեկօրյա դասընթացին, որն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ համատեղ (տես՝ օրակարգը)
Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի ուսումնական կենտրոնում. կազմակերպիչները հոգում են ուղևորափոխադրումը (փոխադրամիջոցը Հանրապետության հրապարակից կմեկնի 09:30-ին, վերադարձը՝ 17:30-ին):
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 18-ը, ժամը 18:00-ն զանգահարել ՝ (+374) 10 57 44 06, (+374) 98 720 -127 հեռախոսահամարներով կամ Լրատվամիջոցի անունը, լրագրողի անուն-ազգանունն ու հեռախոսահամարը գրել հետևյալ էլ. հասցեին՝ info@lawinstitute.am:
Կոնտակտային անձ՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ (միջոցառման համակարգող)՝ Դիանա Հովսեփյան (+374) 98 720 -127
Դասընթացն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Հայաստանի ներուժի ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի շրջանակում: