Հայտարարություն՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համակարգող խորհրդում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ
20/11/2019
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները:
Այս հայտարարությամբ Արդարադատության նախարարությունը հրավիրում է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման կարգին, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Խնդրում ենք հայտերը և կից փաստաթղթերը հանձնել առձեռն կամ ուղարկվել փոստով (Վազգեն Սարգսյան 3/8, 0010) կամ ներկայացնել gohar.hakobyan@moj.am, nane.harutyunyan@moj.am էլեկտրոնային փոստի հասցեներին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)594069 կամ (010)594079 հեռախոսահամարներին: