Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ փորձագետ ներգրավելու համար

04/12/2019

Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի (նստավայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) փորձագետ

 

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների նոր ձևանմուշների մշակում, զեկույցների կազմման աշխատանքների կատարելագործման նպատակով խորհրդատվության իրականացման աշխատանքների իրականացում, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական վերականգնման նպատակով միջոցառումների առաջարկների ներկայացում:

 

2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 6 /վեց/ ամիս:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Պրոբացիայի ծառայության շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների նոր ձևանմուշների մշակում,
  • առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • զեկույցների կազմման աշխատանքների կատարելագործման նպատակով խորհրդատվության իրականացում,
  • Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական վերականգնման նպատակով միջոցառումների առաջարկների ներկայացում:

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն 2 տարվա ստաժ կամ 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • քրեակատարողական ոլորտում մասնագիտական գործունեության փորձառություն,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն լեզվին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

09 դեկտեմբերի 2019թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան խճուղի 65, հեռ. (0232) 33707:

 Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10.  Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝  ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. 11.   Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

 

 

     Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: