Նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները բավարարվել են. նրանք ևս կմասնակցեն որակավորման ստուգմանը

18/04/2014

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները և լրամշակված փաստաթղթերը:

Հանձնաժողովը որոշել է թույլ տալ Արսեն Սարգսյանին  և Նարեկ Պողոսյանին մասնակցել նոտարների որակավորման ստուգմանը՝ համաձայն իրենց ներկայացրած հավելյալ փաստաթղթերի: Թեստավորման փուլին պետք է ներկայանան սույն թվականի ապրիլի 19-ին, առավոտյան ժամը տասին (10.00-ին), հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ: