Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ փորձագետ ներգրավելու համար

04/12/2019

  Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնում փորձագետ

 

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանն ուղղված հանձնարարականի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել մշակել շահառուների վերասոցիալականացման նպատակով մեթոդական ուղեցույց, ինչպես նաև իրականացնել շահառուների հետ տարվող աշխատանքներում թարգմանչական աջակցություն: Մասնակցություն Պրոբացիայի ծառայությունում կամավորների ներգրավման ու հետագա զբաղվածության ապահովման աշխատանքերում՝ կազմելով անհատական   ծրագրեր կամավորների համար:

 

2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • իրականացնում է պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրություն, ըստ անհրաժեշտության, ներկայացնելով առաջարկություններ,
  • աջակցում է ծառայությունում կամավորների ներգրավման ու հետագա զբաղվածության ապահովման աշխատանքերում՝ կազմելով անհատական   ծրագրեր կամավորների համար,
  • շահառուների հետ տարվող աշխատանքում թարգմանչական աշխատանքներ:

 

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն կամ քաղաքագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,    
  •  առնվազը մեկ տարվա մասնագիտական ստաժ,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • միաժամանակ տիրապետում է պարսկերեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

09 դեկտեմբերի 2019թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27:

 Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10.  Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝  ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. 11.   Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

 

 

     Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: