Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
06/12/2019
Հարգելի՛ գործընկերներ
2019թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք) տեղի կունենա Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը:
Վերջինին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք:
Նույն օրը, ժամը 11:30-ին տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների մամուլի ասուլիսը (նույն վայրում):
Ֆորումի ընթացքում կքննարկվեն երկու երկրներում դատաիրավական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական քաղաքականությանն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցեր: