Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
09/12/2019
Հարգելի՛ գործընկերներ
2019թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում (հասցե՝ Սարյան 12) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ կիրականացնի հանրային քննարկում՝ ամփոփելով 2018-2019թթ-ի քրեակատարողական ոլորտի հիմնական ձեռքբերումները, դրական փփոխություններն ու արձանագրված խնդիրները։
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, այլք: