Տեղեկանք՝ ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության համակարգող խորհրդում ներգրավվելու հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ
18/12/2019
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում (Համակարգող խորհուրդ), որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները:
Համակարգող խորհրդի ձևավորման համար Արդարադատության նախարարությունը հայտարարել է մրցույթ, որով հրավիրել է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Ստորև ներկայացվում է Համակարգող խորհրդում ներգրավվելու համար դիմած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ներառյալ կանոնադրական նպատակները և ներկայացուցչի տվյալները:
1. «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպություն. Կազմակերպության հիմնական նպատակն է՝ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության միջոցով աջակցել իրավական, ժողովրդավար, զարգացած տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով պետության կայացմանը.
- Միավորել կազմակերպության անդամների մտավոր, աշխատանքային, նյութական ռեսուրսները, ժողովրդական դիվանագիտության միջոցով համախմբել կազմակերպության շուրջ նաև սփյուռքի և արցախահայության ուժերը՝ համագործակցելու կենսագործունեության բոլոր բնագավառներում.
- Կապեր հաստատել և ընդլայնել համագործակցությունը Արցախի և արտերկրի հասարակական միավորումների՝ միությունների, ընկերությունների, գործարարների հետ, որոնել միջազգային հասարակական կապերի և համագործակցության նոր ձևեր, զարգացնել երկխոսություններ ու համագործակցությունը՝ ի շահ ժողովուրդների փոխըմբռնման, փոխվստահության ամրապնդման.
- Նպաստել Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին՝ հայ հասարակությանը ծանոթացնելով եվրոպական արժեքներին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելով հայկական մշակույթը, պատմական անցյալն ու ներկան.
- Նպաստել շուկայական հարաբերությունների կարգավորմանն ու կայունացմանը, Հայաստանի Հանրապետության հետ աշխարհի տարբեր երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության հաստատմանը.
- Հանրապետության հասարակական գիտատեխնիկական, մշակութային, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում նպաստել օտարերկրյա հասարակայնության և սփյուռքահայ համայնքների կարող և շահագրգիռ ուժերի ներգրավմանը.
- Նպաստել ՀՀ-ի, օտարերկրյա հասարակության, սփյուռքահայ համայնքների միջև տեղեկատվության փոխանակմանը,
- Իրականացնել հրատարակչական գործունեություն օրենքով սահմանված կարգով.
- Տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին: Օժանդակում հրատարակչական և տպագրական գործունեությանը.
- Մասնակցել դեմոկրատական պրոցեսների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացի աջակցմանը.
- Համագործակցել կառավարական և ոչ կառավարական տեղական և օտարերկրյան կազմակերպությունների հետ.
- Պաշտպանել և ներկայացնել կազմակերպության անդամների միացյալ շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Ներսես Աղաբաբյանի թեկնածությունը:
2. «Ֆեմիդա» հասարակական կազմակերպություն.
Կազմակերպության Նպատակներ և խնդիրներ՝
- Նպաստել իրավական, դատական լրատվության զարգացմանը և դրա միջոցով իրավական պետության կայացմանը:
- Համախմբել մամուլի և հասարակության ուժերը մարդու իրավունքների պաշտպանման գործում դատաիրավական ոլորտում:
- Աջակցել նոր դատական համակարգի կայացմանը:
- Աջակցել փաստաբանի ինստիտուտի կայացմանը:
- Համագործակցել դատարանների, իրավապահ մարմինների, իրավաբանական, հասարակական և տնտեսական կազմակերպությունների հետ օրենքների պրոպագանդման և իրավախախտումների դեմ մղվող պայքարում:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Իգոր Միրզախանյանի թեկնածությունը:
3. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝
- Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին.
- Աջակցել տեղական ինքնակառավարման բարեփոխումներին.
- Աջակցել համայնքների զարգացմանը.
- Նպաստել հասարակության մեջ երիտասարդների դերի բարձրացմանը.
- Աջակցել անկախ մամուլի կայացմանը և նպաստել բազմակարծիք հասարակության զարգացմանը.
- Նպաստել հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի բարեփոխումներին.
- Նպաստել մասնավոր ձեռներեցության զարգացման գործընթացներին.
- ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված ցանկացած եղանակներով ու միջոցներով օժանդակել և աջակցել ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ ու հարևան երկրների միջև սոցիալական, իրավական, կրթական, գիտական, մշակութային և բնապահպանական ծրագրերի մշակմանը և իրագործմանը:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Տաթևիկ Ղարիբյանի թեկնածությունը:
4. Բաց հասարակության հիմնադրամներ. Մասնաճյուղը նպատակ է հետապնդում և ունի գլխավոր խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունում զորավիգ լինել բաց Հասարակության Ինստիտուտի սկզբունքներին՝ մարդասիրական, բարեգործական օժանդակություն ցուցաբերելով կրթության, գիտության, արվեստի, մշակույթի, մարդու և քաղաքացու իրավունքների, ինչպես նաև սոցիալական, իրավական ու տնտեսական զարգացման և բարեփոխման բնագավառներում, որպիսի ցանկը սպառիչ չէ: Հիշատակված օժանդակությունը կցուցաբերվի Բաց Հասարակության Ինստիտուտի սկզբունքներին համապատասխան հետևյալ բարեգործական գործունեության իրականացման միջոցով, չսահմանափակվելով ներքոհիշյալ կոնկրետ ուղղություններով.
- Բաց, ազատ և որևէ խտրականությունից զերծ հիմունքներով սատարում անհատ անձանց և կազմակերպությունների այն գործունեությանը կամ այն ծրագրերին, որոնք ուղղված են բարեփոխումների և զարգացման խթանմանը՝ առողջապահության, իրավունքի, տնտեսագիտության, կրթության, գիտության, արվեստի, մամուլի, մարդու և քաղաքացու իրավունքների, միջազգային իրավունքի և այլ բնագավառներում.
- Թերթերի, ամսագրերի, այլ պարբերականների և տեղեկատվական այլ աղբյուրների մատչելիությունն ապահովելու նպատակով հանրության համար բաց տեղեկատվական կենտրոնի ստեղծում.
- ԲՀԻ օժանդակության հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների (գրանտների), կրթաթոշակների, ինչպես նաև «ԲՀԻ» Օժանդակության Հիմնադրամի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի սկզբունքներին համապատասխան իրականացվող կրթական և այլ ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և համապատասխան հրահանգավորում.
- Գրադարաններին, թանգարաններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հրատարակություններին, թատրոններին, ինչպես նաև կինոյի, ճարտարապետության, երաժշտության և հարակից այլ բնագավառների մշակութային հաստատություններին զորակցելու միջոցով արվեստի, մշակույթի ու կրթության ոլորտների նորացմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում.
- Աջակցություն կրթական հաստատություններին ու ծրագրերին, ներառյալ հրատարակչական գործունեության, սեմինարների, սիմպոզիումների, կոնֆերանսների կազմակերպումը, գիտական և այլ միջոցառումների բնագավառում համակարգչային ուսուցման ապահովումը.
- Հրապարակային, օբյեկտիվ ու որևէ խտրականությունից զերծ չափանիշների հիման վրա հետազոտական շնորհների (գրանտների) տրամադրում՝ առողջապահության, սոցիալական, իրավական ու տնտեսական զարգացման, կրթության, գիտության ու արվեստի, մամուլի, մարդու և քաղաքացու իրավունքների, միջազգային իրավունքի և այլ բնագավառներում առաջընթացը խթանելու և խրախուսելու նպատակով.
- Ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների սատարմանն ուղղված ծրագրերի և տրամադրվելիք շնորհների (գրանտների) ընտրություն, համադրում և օժանդակում:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Դավիթ Ամիրյանի թեկնածությունը:
5. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ. Կազմակերպության նպատակներն են՝
- Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը.
- Նպաստել նշված բնագավառում միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը:
6. «Հակաստվեր» ՀԿ. Կազմակերպության նպատակն է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով նպաստել՝ կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ ԶԼՄ-ում և քաղաքացիական հասարակության ներուժի համախմբման միջոցով: Աջակցել քաղաքացիական հասարակության և իրավական պետության կայացմանը Հայաստանի Հանրապետությունում:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Վագա Ամիրխանյանի թեկնածությունը:
7. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ. Կազմակերպության նպատակն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Հայկ Մարտիրոսյանի թեկնածությունը:
8. «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ». Հիմնադրամի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությունում՝
- Ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը.
- Մարդու իրավունքների խթանմանը և պաշտպանությանը.
- Օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, այդ թվում՝ դատական պրակտիկայի բարելավմանը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան.
- Մարդու իրավունքների կրթության խթանմանը և հանրության իրավագիտակցության բարձրացմանը.
- Ներպետական մակարդակում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող մարդու իրավունքների մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը.
- Մարդու իրավունքների բնագավառու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջազգային չափորոշիչների իմպլեմենտացմանը.
- Օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի բնագավառում առկա համակարգային խնդիրների բացահայտմանը և լուծմանը, այդ թվում՝ ռազմավարական բնույթ կրող դատավարությունների իրականացման միջոցով.
- Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանակային մարմինների առարկությունների, զեկույցների, որոշումների և դատական ակտերի կատարման ընթացքը վերսկսելու միջոցով.
- Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների բնագավառում մշակվող օրենսդրական նախագծերի իրավական փորձաքննության իրականացմանը.
- Իրավունքի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը, կրթական, գիտագործնական նյութերի մշակմանը,
- Քաղաքացիական հասարակության առանձին խմբերի, խոցելի խմբերի իրավունքների անմիջական պաշտպանության իրականացմանը (այդ թվում՝ իրավաբանական խորհրդատվության տրամադրման, դատական ներկայացուցչության ապահովման, դատավարական փաստաթղթերի կազմման և այլ միջոցներով) և այլն.
- Շրջակա միջավայրի պաշտպանությանը և բնապահպանական խնդիրների վերհանմանն ու լուծմանը:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Գենյա Պետրոսյան թեկնածությունը:
9. «ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ. Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են օրենքով սահմանված կարգով.
- Բարձրացնել քաղաքացիական հասարակության իրավական գիտակցությունը.
- Նպաստել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ աշխատանքին.
- Մշակել իրավական ակտերի նախագծեր և ներկայացնել իրավասու պետական մարմիններին.
- Մշակել իրավական դաստիարակությանն ուղղված առարկայական ծրագրեր և իրականացել վերապատրաստումներ.
- Իրականացնել ներպետական և միջազգային իրավական դաշտի վերլուծություններ և հետազոտություններ՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը.
- Աջակցել իրավունքի զարգացմանը և արդարադատության համակարգի բարեփոխումներին.
- Իրականացնել մարդու իրավունքների մոնիտորինգներ տարբեր ոլորտներում.
- Հավաքագրել մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն.
- Նպաստել ժողովրդավարական արժեքների տարածմանը Հայաստանի Հանրապետությունում:
Կազմակերպության կողմից ներկայացվել է Նորայր Բալայան թեկնածությունը:
10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ. Կազմակերպության նպատակներն են՝
- Աջակցել ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը.
- Պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները.
- Տարածել իրավական գիտելիքներ.
- Նպաստել հասարակության մեջ հանդուրժողության սկզբունքների ձևավորմանը.
- Աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին, նպաստել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ քաղաքացիական երկխոսությունների մեխանիզմների ձևավորմանը և կատարելագործմանը.
- Նպաստել օրենսդրության կատարելագործմանը.
- Աջակցել դատաիրավական համակարգի զարգացմանը.
- Աջակցել տարածաշրջանում բախումների խաղաղ կարգավորմանը և կանխարգելմանը.
Կազմակերպության կողմից ներկայացվել է Մարիամ Անտոնյանի թեկնածությունը: