Նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլի արդյունքները

26/04/2014

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 26-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի արդյունքները՝ տես նիստի արձանագրությունը, մասնակիցների ցանկը՝ ըստ իրենց կողմից 85 միավորի շեմը անցած լինելու, ինչպես նաև պայմանական սխալների տարբերակը:

 Ստուգումների երկրորդ փուլին մասնակցել է 38 թեկնածու:

Հանձնաժողովի որոշմամբ, համաձայն գործող կարգի, քննության մասնակիցները իրավունք ունեն բողոքարկել աշխատանքները՝ դրանք ստանալուց մեկ օրվա ընթացքում: Քննության արդյունքների մասին ծանուցման օր է հաշվվում սույն արձանագրության՝ www.moj.am կայքում հրապարակման ամսաթիվը: Արձանա­գրությունը հրապարակելուց հետո էլ. փոստի միջոցով արձանագրությունը կուղարկվի քննության մասնակիցներին: Բողոքները կընդունվեն մինչև 2014 թ-ի ապրիլի 28-ը, ժամը 16:00 գրավոր եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: