Հայտարարություն՝ ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում ՀԿ ներկայացուցիչների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ

13/01/2020

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները: 

Արդարադատության նախարարությունը հրավիրում է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2020 թվականի հունվարի 23-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել Համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման կարգին, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Խնդրում ենք հայտերը և կից փաստաթղթերը հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (Վազգեն Սարգսյան 3/8, 0010) կամ ներկայացնել international@moj.am, էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)594033 հեռախոսահամարին: