Հայտարարություն՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
23/01/2020
Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունում փորձագետ
- 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ՀՀ կառավարության 2019 թվական հոկտեմբերի 10-ի «N 1441-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 12-րդ կետով քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխման նպատակով Արդարադատության նախարարությանը տրված հանձնարարականի կատարման համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ «Սպառողական կրեդիտավորման մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» և «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքներում՝ և նշված օրենքներից բխող այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն ուղղված նախագծեր:
2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- վերոհիշյալ հանձնարարականի համատեքստում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- վերոհիշյալ հանձնարարականի շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակում,
- վերոհիշյալ հանձնարարականի շրջանակներում պետական մարմիների կողմից ստացված իրավական ակտերի փորձաքննության իրականացում,
- իրավական փորձաքննության ենթարկված իրավական ակտերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում,
- ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ուղեցույցների մշակում,
- հայեցակարգերի, կանոնակարգերի և միջոցառումների ծրագրերի առաջարկների մշակում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- ՀՀ քաղաքացիական օրենսդրության ոլորտում իրավական ակտերի մշակման հմտություն.
- տիրապետում է հայերենին
- տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ),
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
30 հունվարի 2020թ.
6. Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռ. 010 59-41-29:
Էլ. փոստ՝ expert14@moj.am:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
- 11. Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-09/:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-09/: