Հայտարարություն՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքումով ներկայացնելու վերաբերյալ
24/01/2020
Արդարադատության նախարարությունը 2020 թվականի հունվարի 13-ին հայտարարություն էր հրապարակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վարաբերյալ: Այն հայտատուները, որոնք հայտերը՝ կից փաստաթղթերով, Արդարադատության նախարարություն ուղարկել են փոստային առաքմամբ, կամ էլեկտրոնային եղանակով և դեռևս չեն ստացել էլեկտրոնային հավաստում փաստաթղթերը ստացված լինելու մասին խնդրում ենք այդ մասին ծանուցեն՝ գրելով Նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@moj.am կամ զանգահարեն 010 59 40 91 հեռախոսահամարին: Հիշեցնենք, որ հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 23-ին: