Հայտարարություն` Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
03/02/2020
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
1991 թվականից Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաների, որդեգրողների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում էլեկտրոնային ապոստիլի ընթացակարգերի ուսումնասիրում, առաջարկությունների ներկայացում, գործընթացը կանոնակարգող իրավական ակտի նախագծի մշակում, Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների, դրանցում փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարում, կորած գրանցումների վերականգնում, քաղաքացիական կացության ակտերի մատյանների վարում, պահպանում, վկայականների կրկնօրինակների ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրում, ինչպես նաև դրանցից բխող, օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացում:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացում, ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթեր տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց տվյալների շտեմարանի շարունակական թարմացում, գործընթացի թվայնացում, ոլորտի օրենսդրական կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և իրավական ակտերի նախագծերի մշակում,
- վերոհիշյալ հանձնարարականների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակում,
- 1991 թվականից Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաների, վերջիններիս որդեգրած անձանց տվյալների, որդեգրման պետական գրանցումների, որդեգրված երեխաների հետ-որդեգրման զեկույցների փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով հավաքագրում, դասակարգում, վիճակագրական տվյալների հաշվարկում,
- վերը նշված կոնվենցիաներին կից ուղեկցույցների, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու, երեխաների որդեգրման ոլորտը կանոնակարգող միջազգային փորձի ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում և ներկայացում:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1996թ., «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 05.10.1961թ. կոնվենցիաների իմացություն:
- տիրապետում է հայերեն լեզվին,
- տիրապետում է ռուսերեն, անգլերեն և օտար այլ լեզուներին (բավարար),
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
06 փետրվարի 2020թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռ. (010) 59-40-58:
Էլ. փոստ՝ expert14@moj.am:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
- 11. Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: